Jump to content

Ջոն Հոլլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հոլլանդ
անգլ.՝ John Philip Holland
Ծնվել էփետրվարի 29, 1840(1840-02-29)[1][2]
Liscannor, Քլեր, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 12, 1914(1914-08-12)[2] (74 տարեկան)
Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանHoly Sepulchre Cemetery
ՔաղաքացիությունԻռլանդիա և  ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, submariner և նախագծող ճարտարագետ
Գործունեության ոլորտնավաշինություն
ԱնդամակցությունԻռլանդական հանրապետական եղբայրություն
Ալմա մատերC.B.S. Secondary School Ennistymon? և CBS Sexton Street?
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 John Philip Holland Վիքիպահեստում

Ջոն Ֆիլիպ Հոլլանդ (անգլ.՝ John Philip Holland, փետրվարի 29, 1840(1840-02-29)[1][2], Liscannor, Քլեր, Մանսթեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 12, 1914(1914-08-12)[2], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, գյուտարար։ Սուզանավի ժամանակակից կառուցվածքի գյուտարարն է[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հոլլանդը ծնվել է Լիսկանորում (Քլեր կոմսություն, Իռլանդիա)՝ Ջոն Հոլլանդի և իռլանդուհի Մեյրա Նի Սկաննլայնի (իռլանդերեն՝ Máire Ní Scannláin) ընտանիքում։ Ջոնն անգլերենը յուրացրել է միայն այն բանից հետո, երբ ընդունվել է տեղի Անգլախոս ազգային դպրոց։ 1858 թվականին Էննիստիմոն գյուղում միացել է Իռլանդիայի քրիստոնյա եղբայրների կարգին։ Անուհետև տեղափոխվել է Լիմերիկ, որտեղ սկսել է աշխատել որպես ուսուցիչ։ Հետագայում դասավանդել է բազմաթիվ վայրերում, այդ թվում՝ Քորք կոմսության Հյուսիսային վանքում։

Ֆենիական խոյ, 1881 թվական

1873 թվականին գաղթել է ԱՄՆ, որտեղ սկզբում տեղավորվել է ինժեներական ընկերությունում, սակայն որոշ ժամանակ անց Նյու Ջերսիի Պատերսոնի կաթոլիկ դպրոցում շարունակել է աշխատել որպես ուսուցիչ։ 1875 թվականին Ջոնը կառուցել է իր առաջին փոքրիկ սուզանավը, որը կառավարվում էր մեկ մարդու կողմից՝ ոտնաթաթի միջոցով։ Նախագիծը առաջարկվել է ամերիկյան նավատորմին, սակայն ճանաչվել է անիրագործելի, և գյուտարարը մերժում է ստացել։

1877 և 1879 թվականներին նրանք կառուցել են բենզինային շարժիչով նոր նավակներ։ 1883 թվականին հիմնադրել է «Holland torpedo-boat company» ընկերությունը։

Զինվորականների ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
USS Holland (SS-1), 1898 թվական

Տարիներ շարունակ Հոլլանդը շարունակում էր աշխատել սուզանավերի նախագծերի վրա՝ աստիճանաբար բարելավելով դրանք։ Ի վերջո, 1897 թվականին նրա կառուցած նավակը երկարատև ստուգումներից հետո գնվել է ԱՄՆ նավատորմի կողմից և 1900 թվականին «USS Holland» (SS-1) անվամբ ընդգրկվել շարքում՝ դառնալով ամերիկյան նավատորմի առաջին սուզանավը։ Նավակն ուներ 100 տոննա ջրծավալ, 1 թիապտուտակ, Օտտո Դեյցա 160 ձիաուժ բենզինային շարժիչ՝ մակերեսային անցման, և 70 ձիաուժ էլեկտրաշարժիչ ստորջրյա անցման համար, զինված էր երեք տորպեդից կազմված 1 տորպեդային ապարատով։ Մակերեսային անցման արագությունը կազմում էր 9 հանգույց, ստորջրյա անցման արագությունը՝ 7 հանգույց։ Լողի հեռավորությունը ջրի վրա կազմում էր 200 մղոն, ջրի տակ՝ 30 մղոն։ Օդի պաշարը անձնակազմին թույլ էր տալիս ջրի տակ անցկացնել 12 ժամ։

Բացի ամերիկյան նավատորմից, Հոլլանդի նավակները ձեռք են բերվել Ռուսաստանի, Անգլիայի, Ճապոնիայի, Նիդեռլանդների և Ավստրո-Հունգարիայի նավատորմերի կողմից։

Հետագա տարիներին Հոլլանդը կառուցել է նավակների մի քանի ավելի կատարյալ տեսակներ՝ 280, 400 և 500 տոննա ջրծավալով։

Մահացել է 1914 թվականին։

Հոլլանդի արտոնագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.britannica.com/biography/John-Philip-Holland
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://www.invent.org/inductees/john-phillip-holland
  4. «John Holland Father of the Modern Submarine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հոլլանդ» հոդվածին։